International  

Լայպցիգի Համալսարան

Լայպցիգի համալսարանը հիմնադրվել է 1409 թվականին, և այդպիսով հանդիսանում է Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանը, որտեղ ուսումնական գործընթացը երբեք չի ընդհատվել: Այսօր ավելի քան 150 ինստիտուտ ընդգրկող 14 ֆակուլտետներում այն իր տանիքի ներքո միավորում է գիտական մասնաճյուղերի լայն ընտրանի:

Ա-ից մինչև Ֆ` ատամնաբուժությունից մինչև ֆրանսագիտություն, Լայպցիգի համալսարանը որպես համապարփակ ուսումնական ծրագրով օժտված դասական համալսարան ներառում է բնական և հումանիտար գիտությունների ամբողջ ներկապնակը` սկսած իրավագիտությունից, բժշկությունից և անասնաբուժությունից ընդհուպ մինչև բազմաթիվ հումանիտար դասընթացներ: Աշխարհի բոլոր անկյուններից 28.000 երիտասարդներ ներկայումս սովորում են ավելի քան 140 կուրսերում: Լայպցիգը գրավիչ է դարձել աշխարհի ուսանողների համար` արտասահմանյան գործընկեր-համալսարանների հետ համատեղ ծրագրերի բազմազանության և միջազգային կողմնորոշում ունեցող առարկայական ընտրանու շնորհիվ: Համալսարանն ունի փոխանակման ծրագրեր Էրասմուսի շրջանակներում համագործակցող ավելի քան 350 համալսարանների հետ եվրոպական շուրջ 150 քաղաքներում, ինչպես նաև` ավելի քան 60 համալսարանների հետ Եվրոպայից դուրս:

DoktorandInnenausbildung auf internationalem Spitzennivau
© Waltraud Grubitzsch

Առարկաների ավանդական լայն շրջանակը նաև հիմք է հանդիսանում բարձրագույն մակարդակի միջառարկայական ուսումնասիրությունների համար: Այս փաստն արտացոլվում է հատկապես ուսումնասիրությունների վեց առաջնակարգ բնագավառներում, որոնցում մի քանի ֆակուլտետներ միասին համագործակցում են արտահամալսարանական հետազոտական ինստիտուտների հետ: «Սահմանները հաղթահարելու ավանդույթի» իր նշանաբանի ներքո համալսարանը հասնում է միջազգայնորեն ճանաչված ակադեմիական նվաճումների, հատկապես կենսաբժշկության տարածաշրջանային գիտությունների և ինտելեկտուալ նյութերի ասպարեզներում:

Լայպցիգի համալսարանի հարուստ ավանդույթի մասին վկայում են  այնպիսի  ականավոր գիտնականներ և նոբելյան մրցանակակիրներ, ինչպիսիք են` Վիլհելմ Վունդթը, Վիլհելմ Օստվալդը, Իվան Պետրովիչ Պավլովը, Վերներ Հայզենբերգը, Շինիչիրո Տոմոնագան, Գուստավ Հերցը, Հանս Մայերը, Էռնստ Բլոխը:
Անվանի ուսանողների թվին են պատկանում` Թոմաս Մյունցերը, Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, Գոթհոլդ Էֆրայիմ Լեսինգը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Ֆրիդրիխ Նիցշեն, Ռիխարդ Վագները, Ֆելիքս Բլոխը, Էդվարդ Թելլերը, Վանգ Ֆոհ-սանը, Կառլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեկերը, Հանս-Դիտրիխ Գենշերը և Անգելա Մերկելը: Լայպցիգի համալսարանն այս պահին ունի ավելի քան 150,000 շրջանավարտ:

Լայպցիգն իր ինքնատիպ հմայքով ներկայանում է մեզ որպես մի ժամանակակից մեծ քաղաք, որն ունի իր մշակութային կյանքի թատերաբեմը, իր աշխույժ բնակելի թաղամասերը և հարուստ մարզական ու ժամանցային կառույցները: Մշակութային կյանքը հարստանում է նաև համալսարանի թանգարաններով, հավաքածուներով և «Լայպցիգի համալսարանի երաժշտության» միությամբ:

Կարճ ժամանակ անց քաղաքի սրտում արդեն պատրաստ կլինի Ավգուստուսի հրապարակում կառուցվող նոր մասնաշենքը: Այն տրամադրում է ուսումնառության բացառիկ միջավայր` դասախոսությունների գերժամանակակից սրահով և սեմինարների շենքով, Սաքսոնիայի առաջին շուրջօրյա գրադարանով և ապագա Աուդիտորիում Մաքսիմում և Պաուլինում լսարաններով, համալսարանի համակարգչային կենտրոնով և այգուն կից ճաշարանով:

(2011թ. hուլիսի դրությամբ)


letzte Änderung: 06.01.2014 
Jetzt bookmarken:Facebookgoogle.comdel.icio.usMister WongLinkaARENASiteULike

Kontakt

Akademisches Auslandsamt
Goethestraße 6
04109 Leipzig

Telefon: +49 341 97-32020
Telefax: +49 341 97-32049
E-Mail